Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար

Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Այս մասին Factor TV-ին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»,- հայտնում են նախարարությունից։ Հիշեցնենք՝ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրոմիություն գագաթնաժողովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *