
Կիրանցում Նիկոլ Փաշինյանին դիմավորողների թվում էր նաև պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով արդեն հասցրել էր վիրավորական արտահայտություններ հնչեցնել լրագրողի հասցեին։
Համացանցում օգտատերերը տարածում են Նազարյանի՝ 2021-ի հարցազրույցը, որտեղ նա ասում է․ «Ուղիղ նայում եմ Նիկոլի աչքերին ու ասում՝ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս Աբգարներին, Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին… Բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7 հազար տղաներին դու ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում․․․»։