«Այգիները վերադարձրե՛ք երևանցուն»․ Քրիստինա Վարդանյան

«Այգիները վերադարձրե՛ք երևանցուն»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ա՜խ, այդ չար «նախկինները», խեղճ Տիգրան Ավինյանի գրպանն են քցել Դավթաշենի այգու զավթումը։
     Վա՜յ, վու՜յ, մենք ժողովրդից զավթածը հետ ենք բերում, պատմական 60հա անտառ ու 25 հազ. ոսկեզօծ ծառեր տնկեցինք։
     Դե ինչ, պարոն Ավինյան, ծառերի արմատներին տեղադրված սրճարանը նախընտրական նվե՞ր է դավթաշենցիներին, թե կանաչ տարածքի զավթում և ծառերի անխուսափելի ոչնչացում…
     Հեղափոխական իշխանությունը՝ «նախկինների» դեմ պայքարի ծնունդ լինելով (եթե դա իհարկե հեքիաթ չէր), շարունակեց նույն արատավոր ձեռագիրը։
     Հանրային այգիները՝ բնությունը վայելելու համար են, վերադարձրեք երևանցուն, ոչ թե «լուռ» աջակցեք հերթական «օկուպացիային»»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *