Պենտագոնում հայտարարել են, որ Օմանի ծոցում արգելափակվել է իրանական նավթ տեղափոխող 31 տանկեր, որոնց բեռի ընդհանուր արժեքը գնահատվում է առնվազն 4.8 միլիարդ դոլար։ Բացի այդ, որոշ նավեր սկսել են ընտրել ավելի երկար և ծախսատար շրջանցիկ երթուղիներ։
Իրանի կորուստները ամերիկյան շրջափակման հետևանքով Օմանի ծոցում կազմում են մոտ 5 միլիարդ դոլար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին։
«Մենք ծանր հարված ենք հասցնում իրանական ռեժիմի՝ ահաբեկչությունը և տարածաշրջանային ապակայունացումը ֆինանսավորելու կարողությանը։ Մեր զինված ուժերը տարածաշրջանում շարունակելու են այս անընդհատ ճնշումը», — հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոել Վալդեսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակումը «գործում է լիարժեք ուժով և ունի վճռորոշ ազդեցություն», ինչն էլ հենց Վաշինգտոնի ակնկալիքն էր։