
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսը Հայաստանի Հանրապետության ամենախոնավ ամիսն է, միջին ամսական տեղումների քանակը 89 մմ է, միջին ամսական ջերմաստիճանը +9,8°C։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին, օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 12․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 7․1 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ մայիսը դիտվել է 1936 թվականին, տեղումների քանակը կազմել է 186․6 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 39․5 մմ տեղումների քանակով»։