Պատերազմը դադարեցնելու ծրագիրը հանձնվել է Պակիստանին, գնդակը Վաշինգտոնի դաշտում է։ Հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ծրագիրը ներկայացրել է Պակիստանին՝ որպես միջնորդի, պարտադրված պատերազմը վերջնականապես դադարեցնելու նպատակով, և հիմա գնդակը Ամերիկայի դաշտում է՝ ընտրել դիվանագիտության ուղին կամ շարունակել բախման ընթացքը»,- Թեհրանում օտարերկրյա դեսպաններին ասել է Ղարիբաբադին։
Նա հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկու սցենարներին էլ, այդ թվում՝ հնարավոր հարձակումները հետ մղելուն, բայց շարունակում է հանձնառու մնալ ազգային շահերի վրա հիմնված բանակցություններին։