
Ռազմական գործողությունների դադարեցման ծրագիրը, որը Իրանի իշխանությունները փոխանցել են Վաշինգթոնին պակիստանցի միջնորդների միջոցով, բաղկացած է 14 կետից։
Tasnim-ի տվյալներով՝ Թեհրանի պահանջները ներառում են
չհարձակման երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում Մերձավոր Արևելքից, ծովային շրջափակման վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, փոխհատուցում, պատժամիջոցների վերացում և այլն։