
«Վկայակոչեք եվրոպական մեկ երկիր, որտեղ կարող է ընտրություններին մասնակցող առաջատար ուժի նախագահը գտնվել տնային կալանքի պայմաններում ու պարզ չէ՝ ինչի համար, ավելի շուտ պարզ է՝ քանի որ ՀՀ-ում կա քաղաքական հետապնդումների կայուն ձևավորված մշակույթ»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի մասին։ Նրա խոսքով՝ Կարապետյանին նույնիսկ թույլ չեն տալիս այցելել իր հոր գերեզմանին․ «Արդյո՞ք սա ողջամիտ է, մարդասիրության արժեքից բխող է»։