
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկին իշխանությանը խոնարհված, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ծառայող Պետրոս Ղազարյանը իր նախարարուհի կնոջ հետ մեկ տարում 66 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեից։ Պետրոս Ղազարյանը բազում տարիներ լրագրող է աշխատում, սակայն «օծվեց» բառի ուղղագրությունը չգիտի, գրել է՝ «օծվեծ»։ Պետրոս Ղազարյան, 2024-ին սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը, Բերքաբերի մոտ և Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին և Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցիները դրա հետևանքով հայտնվեցին նորահայտ սահմանի եզրին, Արցախում քանդում են մեր եկեղեցիները, բայց դրա դեմ չես խոսում, չես գրում, գրում ես Հայ առաքելական եկեղեցու բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ»։