Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից և սպառնալիքի տակ են դնում հրադադարը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Լիբանանին հակամարտության մեջ ներքաշել է «Հեզբոլլահ»-ը, բայց Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում այդքան լայնածավալ ավերածությունները: Իսրայելի հարվածներն անցյալ գիշեր սպանել են հարյուրավոր մարդկանց. բարդ է պատճառաբանել, որ նման կոշտ գործողությունները մտնում են ինքնապաշտպանության մեջ: Իսրայելի գործողությունները լուրջ լարվածության են ենթարկում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը, որը պետք է տարածվի Լիբանանի վրա», – գրել է նա։