
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարզաբանել է, թե ինչու կինը` Բրիջիթ Մակրոնը Հայաստան չի եկել, ինչպես հայտարարվել էր նախօրոք։
«Բրիջիթն այլ հանգամանքների պատճառով մնացել է Փարիզում, սակայն ներողություն է խնդրում: Նա շատ է մտածում Հայաստանի մասին և մտքով ձեզ հետ է»,– ասել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մակրոնը Հայաստան է գալու տիկնոջ հետ։