«Երևանի Կարմիր բերդն ամենախորհրդավոր պատմամշակութային հուշարձանն է». Արման Մելիքյան

«Երևանի Կարմիր բերդն ամենախորհրդավոր պատմամշակութային հուշարձանն է». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ թվում է, որ քիչ են Երևանի Կարմիր բերդի տեղն իմացողները: Հայաստանում տեսածս ամենախորհրդավոր պատմամշակութային հուշարձանն է: Գտնվում է Զովունիի ծայրամասում և կառուցված է Հրազդանի կիրճին հայող հրվանդանի վրա: Երեք կողմից անդունդներ են, իսկ մուտքի կողմից պարսպապատ է: Նախաուրարտական է, թեև պարսպի հյուսիսային հատվածի շարվածքի մեջ առկա շեկավուն քարե սալի վրա փորագրված է ուրարտական սեպագիր արձանագրություն: Լսել եմ, որ սա «մեռյալների քաղաք» է, բայց վստահ չեմ, որ դա ճիշտ որակում է: Տարածքում փոխկապակցված բազմաթիվ շինությունների, պարիսպների, անցուղիների փլատակներ կան: Բայց կարևորը դրանք չեն, այլ այն շատ յուրօրինակ զգացողությունը, որ առաջացնում է այդ վայրը: Կարծես Տիեզերքի հետ ուղիղ կապի հանգույց լինի, ուր կյանքն ու մահը մի տեսակ ներդաշնակ ու նույնական են, միաժամանակյա գոյության համազոր տարրեր են»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *