Հայաստանն ինքը կորոշի, այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության
դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության
հեռանկարի մասին հարցին
«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են,
իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,- նշել է նա։