
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան լրագրողների հետ զրույցում հայտնել է․
«Մենք կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Դրանք այլևս հեռավոր ռիսկեր չեն․ սա մի խնդիր է, որի վրա Եվրոպական խորհրդարանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում՝ փորձելով գտնել ուղիներ, որպեսզի շահագրգիռ կողմերը միասին կարողանան ապահովել դրանց վերացումը, քանի որ դրանք իրական վտանգ են ժողովրդավարության համար»։