«ԱՄՆ-ն ուժով կպատասխանի, եթե փորձ արվի խոչընդոտել «Ազատություն» նախագիծը»․ Թրամփ

«ԱՄՆ-ն ուժով կպատասխանի, եթե փորձ արվի խոչընդոտել «Ազատություն» նախագիծը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե փորձ արվի խոչընդոտել Հորմուզի նեղուցից նավերի դուրսբերման մարդասիրական գործողությանը, ԱՄՆ-ն կպատասխանի ուժով։

«Եթե այս մարդասիրական գործընթացին ինչ-որ ձևով խոչընդոտեն, ապա, ցավոք, այդպիսի միջամտությանը ստիպված կլինենք ուժով պատասխանել»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
     Նրա խոսքով՝ «աշխարհի բոլոր ծայրերից երկրները» դիմել են Վաշինգթոնին՝ խնդրելով ազատել իրենց նավերը, որոնք Հորմուզի նեղուցում արգելափակված են ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով։
     «Ի բարօրություն Իրանի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի մենք այդ երկրներին տեղեկացրել ենք, որ ապահով կերպով կուղեկցենք նրանց նավերը այս սահմանափակ ջրային ուղիներով, որպեսզի նրանք կարողանան ազատ և լիարժեք շարունակել իրենց գործունեությունը… այս գործընթացը՝ Project Freedom («Ազատության նախագիծ»), կսկսվի երկուշաբթի առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *