«Ալիևն արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում, իսկ Փաշինյանն ասում է՝ «թենքյու»»․ Էդուարդ Շարմազանով

«Ալիևն արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում, իսկ Փաշինյանն ասում է՝ «թենքյու»»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավաներին՝ «պատերազմական հանցագործներ», իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։
     Լսեցի՞ք Ալիևի ելույթը։
     Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։
     Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։
     Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։
     Սա է ձեր բերած խաղաղությունը։
     Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։
     Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիևի ձևակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ թենքյու։
     Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ դո՞ւք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *