«Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել։

2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահն անընդհատ զանգահարում էր Պուտինին՝ հրադադարի հասնելու համար, նա նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումների հետ։

Հայկական կողմը Փարիզից մշտապես ստացել է այն, ինչ խնդրել է։ Խնդիրը ոչ թե Ֆրանսիան էր, այլ Երևանի անհետևողականությունը․ հայկական կողմը պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը՝ ի չիք դարձնելով գործընկերների ջանքերը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *