«Իրանը երկու հրթիռ է արձակել ամերիկյան նավի ուղղությամբ»․ #Fars

«Իրանը երկու հրթիռ է արձակել ամերիկյան նավի ուղղությամբ»․ #Fars

Իրանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող ամերիկյան պարեկային նավին, հաղորդում է Fars-ը: Նշվում է, որ նավը անտեսել է իրանական ուժերի նախազգուշացումները:

Ըստ Fars-ի՝ ամերիկյան պարեկային նավը նավարկել է Ջասկ կղզու մոտակայքում՝ խախտելով անվտանգության և նավագնացության կանոնները: Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացումներ են տվել նավին, սակայն անձնակազմը անտեսել է դրանք: Այնուհետև իրանական զինվորականները նավի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել:

Լրատվամիջոցի տվյալներով՝ իրանական հրթիռները հասել են իրենց նշանակետին։ Նավը չի կարողացել շարունակել իր երթուղին և ստիպված հեռացել է տարածքից։

Իսկ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը գրել է, որ Վաշինգթոնի վարչակազմի ներկայացուցիչը հերքել է ամերիկյան նավի վրա իրանական հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *