«Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյալներն են»․ ՀՀԿ-ի բողոքի ակցիան (տեսանյութ)

«Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյալներն են»․ ՀՀԿ-ի բողոքի ակցիան

ՀՀԿ-ականները բողոքի ակցիա են անցկացնում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անդամներին ներկայացնելու Հայաստանում տիրող իրավիճակը։

«Եվրոպական որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն՝ սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր»,- լարգրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը ոչ թե Մարզահամարեգային համալիրը պճնեղ զարդարած և շոուի հարթակի վերածած կազմ-կոմիտեն է, այլ իրական դեմքը այստեղ է։ Ոստիկանների թիվը նայեք՝ սա ժողովրդավար պետության, ժողովրդական հավաքի այցեքա՞րտն է։

Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյալներն են, եկեղեցու վրա ճնշումներն են, հայաթափված Արցախն է, արցախահայության ոտնահարված իրավունքներն են, մեր ռազմագերիներն են Բաքվում․ սա է մեր իրականությունը»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *