
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ մինչ «թավշյա» իշխանությունները էյֆորիայի մեջ են եվրոպացիների այցից, նույն Իլհամ Ալիևը տեսազանգի միջոցով Երևանում հայտարարում է, որ Արցախում հայերի կոտորածը և փաստացի Ցեղասպանությունը դա «սեպարատիզմի դեմ պայքար»-էր։
Պարզապես հիշեք այս օրը։ Վլադիմիր Զելենսկի, Մայա Սանդու, Էմանուել Մակրոն և մյուսները կհեռանան։
Իսկ մենք կմնանք։
Ուստի, եթե մնացել է թեկուզ մի փոքր առողջ բանականություն և մի կաթիլ ուղեղ, մտածեք․ չի կարելի ընտրություններում մի քանի տոկոսի համար երկիրը դնել հարվածի տակ։
Թեև ում եմ ասում․ և՛ եկածներին, և՛ ընդունողներին բացարձակապես միևնույն է, թե ինչ կլինի Հայաստանի և հայերի հետ»։