ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում հայտնել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով։
«Հորմուզի նեղուցով անցնելուց հետո կառավարվող հրթիռներով ԱՄՆ ականակիրները «Ազատություն նախագծի» (Project Freedom) շրջանակներում գործում են Պարսից ծոցում։ Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը։ Որպես առաջին քայլ, ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով և շարունակում է անվտանգ շարժվել», – ասվում է հայտարարության մեջ։