
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվրոպացիների երևանյան գոստրոլների ֆոնին հիշեցնեմ միայն, որ մանկապղծության դեպքը գոնե ոստիկաններին հայտնի է դարձել ապրիլ 22-23 ին: Այսինքն, 13-14 օր առաջ:
Այսօր մայիսի 4-ն է:
Ազատության մեջ են մանկապիղծները ու ՆԳ նախարարի հրահանգավորված պարզաբանումները, միամիտ լրագրողներին ուղարկած հատուկ գրված տեքստերը` կիսաճշմարտության մասին, երկրորդ ալիքով մանկապղծությունը կոծկելու, հանրության համար վտանգավոր մանկապիղծ միտումները պաշտպանելու, սեփական անգործությունը կամ մոտիվացված անգործությունը քողարկելու միջոց են: Սպասեք փաստաբանների ասուլիսին»: