
Մեքենան մխրճվել է Լայպցիգի կենտրոնում հետիոտնային գոտում գտնվող մարդկանց բազմության մեջ։ Երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդում է MDR-ը երկուշաբթի՝ մայիսի 4-ին։
Լայպցիգի հրշեջ ծառայության պետ Ակսել Շուի խոսքով՝ 2 մարդ ծանր վիրավորվել է, 20 մարդ տուժել է։
Վարորդը ձերբակալվել է։
Leipziger Volkszeitung տեղական թերթը՝ հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ սլացել է շատ մեծ արագությամբ։ Բախման պատճառը պարզ չէ։