«Հավելյալ հավաքագրման արդյունքում 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք»․ Տիգրան Ավինյան

«Հավելյալ հավաքագրման արդյունքում 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք»․ Տիգրան Ավինյան

«Այս հավելյալ հավաքագրման արդյունքում մոտավորապես 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք։ Սիրելի երևանցիներ, այս գործընթացը որքան էլ որ խնդիրներ առաջացնում էր, կարևորագույն գործընթաց է Երևան քաղաքում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից»,- գործավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի հավելյալ հավաքարումների ցուցանիշներին: «Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել մեր բոլոր վարորդներին, ովքեր իրենց բավականին ծանր աշխատանքը համադրում են որոշակի վերահսկողական ֆունկցիայի հետ, նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր աջակցում են այս հարցում»,- հավելել է քաղաքապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *