
«Չեք անցնելու, շեմի տակ եք մնալու. սա, ամենայն հավանականությամբ, ձեր վերջին կամ նախավերջին ելույթն էր ԱԺ-ում, ձեր ու ձեր խմբակցության: Եկեք շուտ գրանցվեք, որ հասցնեք մի երկու ելույթ էլ ունենալք, որովհետև չեք անցնելու»,- ԱԺ-ում արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Կյուրեղյանն ասել էր. «Պետք է ընտրել ազգային, պետականամետ ընդդիմադիր ուժի և շանս չտալ ՔՊ-ին՝ Ալիևի ներկայացուցիչներին, վերընտրվելու»: