
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագողի հարցին, թե ինչպես է զգում Հայաստանում, պատասխանել է․ «Տանը, ես կասեի։ Եվ ես դա լուրջ եմ ասում: Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը»:
Նշենք, որ Սերդար Քըլըչը գտնվում է Հայաստանում «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով։