
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մակրոնացավ կպած ժողովուրդ ջան, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչո՞վ է աչքի ընկել Մակրոնը, որ արժանացել է ձեր այսչափ ուշադրությանը` նկարներ սարքել, տեքստեր ձոնել, ստորագրություններ վերցնել, լացել, փաթաթվել, սիրել, գնալ հերթ կանգնել, որ մի հայացք գողանաք:
Կանանցից շատերին հասկանում եմ` դե ջահել մարդ է, տարիքով կին ունի, որին ի դեպ իրենց էջերում շատ կանայք քննադատում են (երևի երազանք է), բայց այ տղամարդիկ ջան, ինչո՞ւ…
Հանկարծ չգաք ասեք Շառլ Ազնավուրին մեծարելու համար, իսկ ո՞րն էր այլընտրանքը, չուներ, զրո է` Ազնավուրին չմեծարել նշանակում էր իրեն ոչնչացնել ամբողջ աշխարհում:
Բա լավ, ո՞րն է…Դաշնակի՞ց է…
Լավ, բա մյուսների համար ինչո՞ւ չեք խենթանում: Պակաս սիրուն տղեք են եկել:
Բացատրե՛ք ինձ, խնդրում եմ: Ի դեպ էդ շներին գրեթե ամեն օր տղաս էլ է սիրում, մի քիչ մեծանա ստորագրություն բաժանենք:
Հիմա ծյոծյաները կգան ու կասեն` դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես:
Այո, հենց նոր նայեցի ու գրեցի։
Ֆրանսիա գնալ եմ ուզում, բայց Մակրոնին տեսնել չեմ ուզում»։