
Տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Դուք շրջադարձային նորամուծություն եք իրականացրել դիվանագիտական արարողակարգի մեջ: Վերջին երկու օրերին դուք մեծ երջանկություն եք պատճառել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, օտարերկրյա հյուրերի, որոնք առիթ են ունեցել ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը ձեր նկատմամբ արտահայտելու և զգալու ձեր սերը՝ իրենց նկատմամբ: Սա նոր էջ է ոչ միայն ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև այցերի տրամաբանության մեջ»,- իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: