Ուրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: 

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի համար կարևոր այս օրերին մեր երկրում լինելու և տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար։

 

Պետեր դը Ռուվերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում։

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։

 

Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի այգում, որտեղ տնկված է նաև Հայաստանի և Բելգիայի բարեկամությունը խորհրդանշող ծառը, ծանոթացել մեր երկրի օրենսդիր մարմնի շենքի պատմությանն ու հետևել ընթացող հերթական նիստի աշխատանքներին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *