Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը


Աշխարհ


Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երեւանից ուղեւորվել է Բաքում։ Ադրբեջանական  APA գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանել է Բաքու՝ նպատակ ունենալով ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ։

«Այս գործընկերությունը Իտալիայի համար ունի կոնկրետ եւ երկարաժամկետ նշանակություն։ Մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ բավականին նշանակալի համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի, ներդրումների եւ քաղաքական երկխոսության ոլորտներում, ինչպես նաեւ աստիճանաբար այն վերածել կոնկրետ հնարավորությունների մեր երկրների համար»։

Մելոնին նշել է, որ երբ գլոբալ մակարդակում տեղի են ունենում բարդ գործընթացներ, հուսալի գործընկերությունները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։

«Իտալիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հենց այդպիսի գործընկերություն են»,- նշել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *