
Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել երկրի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբոր՝ գործարար Այդին Չավուշօղլուի դեմ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մահափորձը կատարվել է Այդին Չավուշօղլուի գրասենյակում՝ հրազենի կիրառմամբ։ Հաղորդվում է, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի հանգամանքները։