
«Ալիևին մենք չենք կարող պարտադրել, թե ինքը ինչ պիտի խոսի, ինչ չխոսի։ Ալիևը միշտ էլ խոսում է, ինչ ցանկանում է՝ խոսում է, իր խոսացածն իր և իր ժողովրդի համար է»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ արձագանքելով «ԱրմԼուր»-ի դիտարկմանը, ըստ որի՝ խաղաղության ֆոնին Ալիևը հայ ժողովրդին անվանում է սեպարատիստներ։