ՀՀ առևտրային բանկերը, ինչպես և նախորդիվ, կրկին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են։
2026թ․ առաջին եռամսյակում ՀՀ առևտրային բանկերը պետբյուջե են վճարել 1․3%-ով ավելի շատ հարկ, քան 2024թ․ առաջին եռամսյակում։ Արդյունքում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի կողմից վճարած հարկերի ծավալները կազմել են շուրջ ֏28․7 մլրդ։
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Յուրաքանչյուր բանկի մասով ունենք հետևյալ պատկերը․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 13-րդ հորիզոնականում է հայտնվել Ամերիաբանկը, որը բյուջե է վճարել շուրջ ֏4․9 մլրդ հարկ։ Նկատենք, որ Ամերիաբանկի վճարած հարկերի ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են 42%-ով։
17-րդ հորիզոնականում է Արդշինբանկը, որը 2026թ․ առաջին եռամսյակում վճարել է ֏4․1 մլրդ հարկ` 2025թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ 23%-ով ավելի։
18-րդ հորիզոնականում է հայտնվել Ակբա Բանկը։ Վերջինիս կողմից վճարած հարկերի ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ հունվար-մարտի համեմատ աճել են 15%-ով՝ կազմելով ֏3․8 մլրդ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 512-րդ հորիզոնականում է հայտնվել Մելլաթ բանկը, որը 2026թ․ առաջին եռամսյակում վճարել է մոտ ֏0․2 մլրդ հարկ՝ 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ ապահովելով մոտ 7% աճ։
2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ վճարած հարկերի ծավալների 78%—ով անկում է արձանագրել Յունիբանկը, որը պետբյուջե է վճարել ֏0․3 մլրդ հարկ։