«Միջին միջանցքի զարգացումը և Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստեն տարանցիկ փոխադրումների աճին»․ Թուրքիայի փոխնախագահ

«Միջին միջանցքի զարգացումը և Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստեն տարանցիկ փոխադրումների աճին»․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին, և Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Կարելի է ասել, որ երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը շատ քիչ է մնացել։ Խաղաղության հասնելուց հետո Հարավային Կովկասը, որն ունի բարձր ռազմավարական նշանակություն, կսկսի այլ դեր խաղալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում։ Մասնավորապես, Միջին միջանցքի զարգացումը և Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստեն տարանցիկ փոխադրումների աճին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հավասարակշռության հաստատումը կապահովի ինչպես անվտանգության բարձրացում, այնպես էլ բարեկեցության աճ», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *