Կլիմայական կուռքերի դարաշրջանն ավարտվել է. NZZ

Կլիմայական շարժման երբեմնի խորհրդանշական դեմքերի՝ Գրետա Թունբերգի, Լուիզա Նոյբաուերի և Կառլա Ռեեմտսմայի ազդեցությունը կտրուկ նվազել է։ Նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակային գովասանքը Նոյբաուերի հասցեին «Երկրի օրվա» կապակցությամբ չկարողացավ փոխել իրավիճակը, գրում է շվեյցարական NZZ պարբերականը։

Պարբերականն արձանագրում է շարժման ընդհանուր անկումը. եթե մի քանի տարի առաջ «Ուրբաթները հանուն ապագայի» ակցիաները Գերմանիայում հավաքում էին ավելի քան մեկ միլիոն մասնակից, ապա էներգետիկ քաղաքականության դեմ վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերը Քյոլնում և Բեռլինում գրավել են ընդամենը մոտ 10 հազար մարդու։ Նմանատիպ պատկեր է նկատվում նաև Շվեյցարիայում։

Պատճառների թվում նշվում է հենց իրենց՝ զսպվածության կոչ անող ակտիվիստների երեսպաշտությունը, սակայն միաժամանակ անդադար թռչում էին համաժողովից համաժողով։ Թունբերգը, պարբերականի գնահատմամբ, հայտնվել է հակասեմական օրակարգի մեջ։ Սակայն NZZ-ն նշում է, որ խնդիրը միայն ակտիվիստների անձնական սխալների մեջ չէ։

Պատասխանատվությունն ընկնում է նաև նրանց երկրպագուների վրա. շարժումն ի սկզբանե հիմնված էր անհատի պաշտամունքի և հուզական վերելքի վրա, մինչդեռ իրական կլիմայական քաղաքականությունը պահանջում է իրազեկություն, այլ ոչ թե հայտնիություն։ Կլիմայական կուռքերի շնորհազրկումը կլիմայական օրակարգով տարված ամբողջ հասարակության ձախողումն է, եզրակացնում է պարբերականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *