17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է, առերես պնդել եղածը. ասում էր՝ վախենում եմ. փաստաբան

Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել սեքսուալ բնույթի բռնի գործողությունների գործով նրանցից 17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6–ին, մամուլի ասուլիսում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Ըստ փաստաբանը, աղջիկը առերես պնդել է այն ամենը, ինչը տեղի է ունեցել իր հետ Արթուր Ե.–ի և Դավիթ Ա.–ի կողմից, սակայն նրանք վկայի կարգավիճակով երեկ դուրս են եկել քննչական բաժնից։

«Այս գործով չեն կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ, չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի  ձայնագրություններ ու հաղորդագրություններ կան, թեև հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված, չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։

Ընդամենը ըստ մեզ հասած տեղեկությունների և քննիչի հայտնած տեղեկության Արթուր Ե.–ի մեքենան է առգրավված եղել, այն էլ դրա մասով էլ փորձաքննություն չի կատարվել։ Պատկերացրեք, Դավիթ ԱԱ.–ի մեքենան չի առգրավվել, փորձաքննություններից զատ երեխաների հետ հոգեբան չի աշխատել, այս խոցելի ընտանիքը, ես կարծում եմ՝ ընդհանրապես պետության ուշադրության կենտրոնում չի եղել։ Մասնավորապես Վեդու քաղաքապետարանը պետք է որ իր հաշվառումները կատարած լիներ և ընտանիքների վերաբերյալ ունենար համապատասխան տեղեկատվությունը։ Բազմանդամ ընտանիք է, հինգ երեխա, ունեն առողջական խնդիրներ, ծնողներն ունեն առողջական խնդիրներ։ Կարծում եմ՝  խնամակալության հոգաբարձության մարմինները, եթե լինեին իրենց տեղում և աշխատեին, ապա այս դեպքը չէր լինի և այս երեխաների ճակատագիրը այս աստիճանի չէր խեղվի»,–ասաց փաստաբանը։

Նա նկատեց, որ Վեդին փոքր համայնք է և բոլորը շատ ավելւ շուտ տեղյակ են եղել դեպքից, խոսք ու զրույցը տարածվել է ժողովրդի մեջ, քննարկել է. «Երեկմարդու իրավունքների պաշտպանը, չորս օր մեր կողմից բարձրաձայնելուց հետո, նոր երկու տողանոց դատապարտող հայտարարություն է հրապարակել»։

Փաստաբանը նշեց, որ իրենց խնդրել են հարցաքննության բերել քույրերին. «Քանի որ քույրերից փոքրը խորը հոգեբանական դեպրեսիայի մեջ է և նրա մոտ ընդհանրապես կոմունիկացման և խոսելու հետ կապված խնդիրներ են առաջացել, ընդ որում երեխայի մոտ խնդիրներ առաջացել է այս դեպքերից հետո, կարողացանք հազիվ ապահովել 17 տարեկան աղջկա հարցաքննությունը, ինչպես նաև առերեսումները։ Երեխան անընդհատ ասում էր՝ ես վախենում եմ, ես վախենում եմ։ Մենք նրան խոսք տվեցինք, որ դու այլևս չես տեսնելու իրենց և այստեղ բոլորը քեզ պաշտպանելու են։

Երբ առերեսումները տեղի ունեցան, երեխան լսեց, որ ասացին՝ դե այսօր իրեն բաց կթողնեն։ Երեխան քննիչի մյուս կաբինետից տեսավ նրան, և այդ պահին հայտնվեց այնպիսի հուզական վիճակում, լացելով փաթաթվեց Լուսինեին, Լուսինեն հազիվ կարողացավ նրան քննչական մարմնից տանի նստացնի, որ կարողանա երեխային նորից նորմալ վիճակի բերել»,– ընդգծեց նա։

ՔԿ-ն՝ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած սկանդալային դեպքի մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *