2026 թվականի սկզբից ի վեր Ադրբեջանում ոչ մարտական կորուստները կազմել են առնվազն 17 զինծառայող. հետազոտություն

2026 թվականի սկզբից ի վեր Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում զոհվել է առնվազն 17 զինծառայող։ Դրա մասին հայտնում է Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտը։

Ըստ ինստիտուտի՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իրականացված մոնիթորինգի՝ մահվան պատճառները բաշխվել են հետևյալ կերպ. երեք զինծառայող մահացել է տարբեր հիվանդություններից, երկուսը ինքնասպան են եղել, հինգը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, երկուսն էլ՝ դժբախտ պատահարների, մեկը՝ անզգուշության հետևանքով։ Եվս չորս հոգու մահվան պատճառը պարզել չի հաջողվել։

Հետազոտության տվյալներով՝ զոհվածների թվում 12 հոգի եղել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցներ, երեքը՝ Պետական սահմանապահ ծառայության, մեկը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ մեկը՝ Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության աշխատակից։

Ինչ վերաբերում է զինվորական կոչումներին, զոհվածներից երեքը եղել են շարքային զինվորներ, երկուսը՝ սպաներ, երկուսը՝ ենթասպաներ, երկուսը՝ կուրսանտներ։ Մնացածների կոչումները պարզել չի հաջողվել։

Ինստիտուտը միաժամանակ նշում է ոչ մարտական կորուստների աճ՝ նախորդ տարիների համեմատ։ Այսպես, 2025 թվականի նույն ժամանակահատվածում (տարեսկզբից մինչև մայիսի 5-ը) զոհվել էր 13 զինծառայող, իսկ 2024 թվականին՝ 11։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի արդյունքներով Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում զոհվել է 51 զինծառայող, իսկ 2025 թվականին՝ առնվազն 43։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *