3 անձ է գործում ներգրաված. պարբերաբար երեխաներին փորձել են մեքենա նստեցնել. փաստաբան

Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6–ին, մամուլի ասուլիսում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ հավելելով, որ աղջիկները  գտնվում են սոցիալական խոցելի խմբում՝ հաշվի առնելով նրանց ընտանեկան վիճակը, նաև առողջական վիճակը։

«Առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, եղել է փետրվարի 12-ին։ Դրանից հետո, դեպքերը կրել են շարունակական բնույթ և հաջորդ քրեական վարույթը արդեն նախաձեռնվել է ապրիլի 22-ին։ Հաղորդումները տրվել են դպրոցի տնօրենի, հոգեբանի, հավաքարարի կողմից, որոնք նկատել են երեխաների նկատմամբ տեղի ունեցողը, այսինքն տեսել են, որ երեխաների համոզելով անընդհատ ինչ-որ տարբեր մարդիկ փորձում են նստեցնել իրենց մեքենաները։

Մենք հայտարարում ենք, որ երեք անձինք են ներգրավված, երեք անձանց մասով քննությունը կարելի է ասել կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ մեր կողմից։ 3–4 օրվա ընթացքում մենք ենք հավաքել այդ ամբողջ ինֆորմացիան, որը երեկ փորձեցինք տրամադրել նաև քննչական մարմնին»,–ասաց նա։

Փաստաբանի ներկայացմամբ, փետրվարի 12-ից սկսած մասնավորապես 15 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով հարուցվել է քրեական վարույթ. «Այսօր արդեն մայիսի 6–ն է, և այդ վարույթով դեռևս չունենք ձերբակալված անձ, չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, և եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը և ընդհանրապես պատկան մարմինները, այդ թվում դատախազությունը տեղում լինեին, ապա չէր լինի հաջորդ թվի դեպքերը, որը շարունակաբար կրկնվել է 17 տարեկան անչափահասի նկատմամբ։

Չգիտեմ՝ սա անգործություն է, հովանավորչություն է, չեմ կարող այդ բառը գտնել, որպեսզի ներկայացնեմ ձեզ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչի հետևանքով այդ երևույթը ծնել է հաջորդ հանցագործությունը, և հաջորդող հանցագործությունները։ Այս դեպքերից հետո արդեն ընտանիքի անդամները, մասնավորապես հորեղբայրը՝ տեսնելով, որ պետական մարմիններից պաշտպանություն չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել։ Մի քանի օր առաջ տեղեկացել եք, որ նա միջին ծանրության մարմնական վնասվածքներ էր հասցրել նրացից մեկին՝ Դավիթ Այնազյանին»։

Փաստաբան Էլբակյանը տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով երեք հոգին էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, նրանք բոլորը վկայի կարգավիճակում են, կարգավիճակում են։

ՔԿ-ն՝ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած սկանդալային դեպքի մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *