Մեզ համար առաջնահերթություն է Հարավային Կովկասի առաջընթացը։ Տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Հայաստանը, այսօր ակտիվորեն օգտագործում են առկա բոլոր նախագծերն ու հնարավորությունները՝ տնտեսական զարգացում և ժողովրդի կենսամակարդակի բարձրացում ապահովելու համար։ Այս մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է իրանցի քաղաքագետ Ալիրեզա Խոդա Գոլիպուրը։
Նա հիշեցրել է, որ Իրանը կարևոր տարանցիկ միջանցք է Հյուսիսից Հարավ և Արևելքից Արևմուտք ուղղություններով։ Փորձագետը հավելել է, որ Չաբահար և Բենդեր-Աբբաս նավահանգիստները կարևոր են նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և Պակիստանի զարգացման ու անվտանգության համար։
«Շատ կարևոր է տարածաշրջանի ապագա զարգացումը դիտարկել հենց այս տեսանկյունից։ Տարածաշրջանի բոլոր երկրների ուսերին է դրված օտարերկրյա ներդրումների ներգրավման համար պատշաճ պայմանների ստեղծման և ներառական համաձայնագրերի համար հարթակ տրամադրելու դերը, քանի որ դրանք օգտակար կլինեն բոլորի համար», — ընդգծել է նա։