
Երեկ ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Բուսաբանության ինստիտուտի մուտքի մոտ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։