Բուսաբանական այգու մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին

Երեկ՝ մայիսի 5-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ոստիկանության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները»,- նշում է կայքը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *