Զելենսկու այցը Հայաստան հզոր ազդակ էր․ Բաքվին ֆոսֆոր մատակարարելը՝ ՌԴ ֆեյքերից է․ ուկրաինացի պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն ռադայի
պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Միկիշան «Երևանյան
երկխոսություն 2026» համաժողովի  շրջանակներում
Հայաստանում է։

 

 Civic.am-ի հետ զրույցում պատգամավորն անդրադարձել
է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Երևան կատարած այցին
«Ուկրաինայի նախագահի  այցը հզոր ազդակ  էր, որ հայ-ուկրաինական հարաբերությունները  վերբեռնվում են, ավեին՝ նոր մակարդակի  վրա են դուրս գալիս։ Մենք  իրար ասելու, իրար լսելու շատ թեմաներ ունենք, մենք
ընդհանուր ապագա ունենք՝ եվրոպական ընտանիք»,-նկատեց նա։

 

Անդրադառնալով ռուսաստանաբնակ
ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի տարածած ինֆորմացիային, թե պատերազմի ժամանակ Ուկրաինան
Ադրբեջանին ֆոսֆոր է  մատակարարել և մեր այն
դիտարկմանը, թե հայ հասարակությունն այդ հարցը ցավոտ է ընկալում, Միկիշան նկատեց
՝ տեղեկությունն ամբողջությամբ
ֆեյք է
«Դա Ռուսաստանի կողմից
տարածված հ
ին ֆեյք է, այդպիսի ֆեյքերը հազարավոր
են
։ Հերթական անգամ դա նետվում է դաշտ ՌԴ-ից կողմից։
Այդպիսի կեղծ լուրերը հազարավոր են՝ ոչ միայն Ուկրաինայի մասին  ու Ուկրաինայի շուրջ, այլ Հայաստանի մասին ու Հայաստանի
շուրջ։ Ռուսաստանն ինքը ֆեյք է, երկիր, որը գողանում է թե՛ հայկական և թե՛ ուկրաինական
պատմությունը, ապրում է ստով ու քաոս տարածում։ Միայն այդ հարցով են լավ՝ ինչքան վատ
ուրիշների համար, այնքան լավ իրենց։ Ուստի ցանկացած ֆեյք, ցանկացած մանիպուլյացիա,
սուտ՝ իրենց մասին է, իրենք դրա վրա միլիարդավոր դոլարներ են ծախսում՝ առանց չափազանցության։
Անկեղծ ասած առաջին անգամ զարմացա, թե ինչպես է Հայաստանում այդ ինֆորմացիան տարածվել,
ինձ համար այն  միանգամայն ապատեղեկատվություն
է։ Հասկանում եմ նաև հայերին, որ զգայուն թեմա է, կարող է որոշակիորեն սուր ընկալում
ունենալ հայերի կողմից, բայց հավատացեք, դա անհեթեթություն է»։

 

Ամեն անգամ, երբ Հայաստանը որևէ
ինքնիշխան քայլ է անում, որը չի համընկնում Ռուսաստանի շահերի հետ, Հայաստանի պրոռուսական
ընդդիմությունը սկսում է ահաբեկել հանրությանը՝ թե տեսեք ինչ եղավ Ուկրաինայի հետ։
Պատգամավորից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս կարձագանքի այդ նարատիվներին
․ «Դա նույնպես
 Ռուսաստանի մանիպուլյացիաների արդյունք է։
Նայեք տրամաբանությունը՝ իրենք գալիս  են՝ սպանում
ձեր ընկերներին, ծնողներին, երեխաներին, հետո  գնում  ուրիշ
երկիր, ասում՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց եթե դուք չեք ուզում՝ ինչպես մենք
ենք ուզում՝ կգամ ձեզ կսպանեմ։ Ինչպե՞ս կարող ենք նման արարածների հետ խոսել, որոնք
ասում են՝ եթե չեք ուզում, ձեզ կսպանենք։ Ինձ հասկանալի են Հայաստանում առկա դիրքորոշումները,
մենք  դա անցել ենք։ Միակ բանը, որ կուզենայի
ասել հայերին՝ ինչքան շուտ ազատվեք դրանից, այնքան լավ, բայց միևնույն ժամանակ հասկանում
ենք, երբ  դուք դա աստիճանաբար եք անում։ Մենք
չենք ուզում, որ ձեզ հետ որևէ դժբախտություն լինի, մարդիկ տուժեն։ Մենք իհարկե կուզեինք,
որ դուք Ռուսաստանից ավելի ինտենսիվ կերպով հեռանայիք, բայց մենք առաջին հերթին գնահատում
ենք մեր ընկերությունը և սիրում ենք Ուկրաինայում ապրող հայերին»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *