Իրանն սկսել է վերականգնել մարտերում վնասված նավթագազային օբյեկտները

Իրանն սկսել է վերականգնել մարտերում վնասված նավթագազային օբյեկտները

Իրանն սկսել է վերականգնել նավթի և գազի արդյունաբերության օբյեկտները, որոնք վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մարտերի ժամանակ, հայտարարել են իրանցի պաշտոնյաները:
     «40-օրյա պատերազմի ընթացքում նավթարդյունաբերության օբյեկտները տուժել և հարվածներ են հասցվել: Օրակարգը դրանք հնարավորինս արագ վերականգնելն է, մինչ այսօր գործընթացը նորմալ է ընթանում», – Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությանը տված մեկնաբանությունում ասել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադը:
     Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին հեռարձակողի հետ զրույցում ասել է նաև, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հարավային Փարս հանքավայրի գազավերամշակման չորս կայաններ են խոցվել։ «Իշխանությունների որոշման հիման վրա, ինչպես նաև նավթի նախարարի կարծիքը հաշվի առնելով՝ երկու նավթավերամշակման գործարանների վերականգնման գործն ամբողջությամբ վստահվել է Գազի ազգային ընկերությանը… վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Թավաքոլին, իրանական հեռուստատեսության հաղորդմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *