ԱՄՆ առաջարկից հրաժարվելու դեպքում Իրանը կենթարկվի լայնամասշտաբ ռմբակոծությունների: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ եթե Իրանը համաձայնի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա «Epic Rage» գործողությունը կավարտվի, իսկ բարձր արդյունավետություն ունեցող շրջափակումը, ըստ Թրամփի պնդումների, թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը բաց դառնա բոլորի համար:
«Իսկ եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծությունները, և, ցավոք, դրանք կլինեն շատ ավելի լայնամասշտաբ ու ինտենսիվ, քան նախկինում», – գրել է Թրամփը: