ԱՄՆ-ը և Իրանը մոտ են ռազմական գործողությունների դադարեցման մասին նախնական համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին: Ըստ նրանց տվյալների՝ գոյություն ունի համաձայնագրի նախագիծ, որի կետերի մեծ մասը հաստատված է երկու կողմերի կողմից:
Փաստաթուղթը նախատեսում է հակամարտության լիակատար ավարտ և Հորմուզի նեղուցի բացում նավագնացության համար: Այնտեղ ներառված է նաև բանակցությունների ապագա փուլերի անցկացման ժամանակացույցը: Բացի այդ, համաձայնագրի նախագիծը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակմանը:
Մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը կասեցնում է «Ազատություն նախագիծ» (Project Freedom) գործողությունը, որն ուղղված էր Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցմանը: Նրա խոսքով՝ ինքը գնացել է այդ քայլին Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, որպեսզի գնահատի Իրանի հետ բանակցություններն ավարտելու և գործարք կնքելու հնարավորությունը:
Դրանից հետո Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հակամարտող կողմերը մոտ են համաձայնությանը: Ըստ նրա տվյալների՝ Վաշինգտոնը 48 ժամվա ընթացքում Իրանից պատասխան է ակնկալում 14 կետից բաղկացած հուշագրի առանցքային դրույթների վերաբերյալ: Այս փաստաթղթում կներառվի մարտական գործողությունների դադարեցման և բանակցությունների 30-օրյա ժամանակահատված սկսելու պահանջ: