«Մեցոլան չդիմացավ, իսկ ՀՀ-ն ներայացնողը ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի»․ Արա Պողոսյան

«Մեցոլան չդիմացավ, իսկ ՀՀ-ն ներայացնողը ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Ալիևը եվրոպացի առաջնորդների ներկայությամբ հայերիս անվանում էր սեպարատիստ, իսկ Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանն անվանում էր պատերազմական հանցագործներ, դահլիճում Հայաստանը ներկայացնողը հիմար ժպիտով չգիտես թե ինչի վրա էր գոհ։
     Դահլիճում նստածը անգամ չպատկերացրեց, որ Ալիևը Հայաստանի դեմ է ցուցմունք տալիս, որ Ալիևը Հայաստանի դեմ քաղաքական դատ է բացել ու ամեն առիթով սպասարկում։ Այն աստիճան ինֆանտիլ ու քաղաքական դեգեներատ լինել, որ չհասկանալ Ալիևի հեռահար նպատակները ու ցինիկ ժպիտով լսել, թե ինչպես են հայրենակիցներիդ ու երկիրդ անվանարկում ու հանցագործ անվանում։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որ կարող էր ուղղակի հեգնանքով անցնել, չդիմացավ ու Ալիևին իր տեղը ցույց տվեց, խոսեց արժեքների մասին… Իսկ Հայաստանի ներկայացուցիչը ի՞նչ արժեքի ու սկզբունքների մասին պետք է խոսեր, չէ՞ որ ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի։ Իրեն մի բան էր հետաքրքիր` Ալիևը իր նկատմամբ գովեստ շռայլի ու աջակցություն ընտրություններում։ Տխուր է, շա՜տ տխուր։ Պետականության ընկալումը միայն փարթիներն ու ստամոքսը չեն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *