
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրին մարդաշատ էր: Նիկոլի համար կարևոր էր ստանալ պատկեր հենց Գյումրիից` ստացավ:
Կարող եք հիանալ, կարող եք ծաղրել… Դա բան չի փոխում` մեդիադաշտում նա հաղթել է: Կա ևս մեկ ամիս` Նիկոլը տեմպը չի գցի և շոու ստեղծելու տարբեր հնարքներ կանի:
Իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր վստահ են, որ զրկելու են Նիկոլին իշխանությունից։
Ձեր կրեատիվի ֆանտազիան փոխվում է միայն նրանո՞վ, որ «Ուժեղ Հայաստան»-ին մնացել էր 43, իսկ հիմա 33 օր։ Ի՞նչ նոր բան եք արել։
2021-ի ընտրություններից հետո մարդիկ երկար էին ուշքի գալիս: Չգիտեմ՝ ինչ կլինի 2026-ի պարտությունից հետո:
Հ.Գ. Հաջողությանը հավատալը կարևոր բան է` առանց դրա հաղթելն անհնար է: Բայց հավատալն ու քեզ ներշնչելը տարբեր բաներ են: Առավել ևս, երբ քեզ ներշնչում են ուրիշները:
Արծրունն ասում էր` հաղթելու ենք: Պարտվեցինք: Խաբեց: Թույլ մի՛ տվեք խաբել ձեզ: Քիչ ժամանակ ունեք կամ ունենք»: