Իսրայելի հարվածից հետո «Հըզբոլլահի» հատուկ ստորաբաժանման հրամանատարի ճակատագիրը դեռևս անհայտ է

Իսրայելը հայտարարել է, որ Բեյրութի հարավին հասցված վերջին հարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման «Ռադվան» ստորաբաժանման հրամանատար Մալեկ Բալլուտը, սակայն նրա մահվան վերաբերյալ հաստատումներ դեռևս չկան, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հըզբոլլահը» չի հաստատել Բալլուտի մահվան մասին տեղեկությունը։ «Ռադվան» ստորաբաժանումը էլիտար է համարվում շարժման կառուցվածքում և պատասխանատու է տարբեր գործողությունների իրականացման համար, ներառյալ Իսրայելի ուղղությամբ միջին և հեռահար հրթիռային հարվածները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառումը։

Իսրայելական կողմի տվյալներով՝ հարձակումը համակարգվել է ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ, Թել Ավիվը հակասական տեղեկություններ է տալիս դրա իրականացման եղանակի մասին. խոսքը կարող է լինել ինչպես կործանիչների կիրառմամբ ավիահարվածի, այնպես էլ ռազմական նավից հրթիռների արձակման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *