«Արևմտյան դաշնակիցները չեն պատրաստվում ՀՀ-ի գլխին պահել անվտանգության հովանոց»․ Թաթուլ Հակոբյան

«Արևմտյան դաշնակիցները չեն պատրաստվում ՀՀ-ի գլխին պահել անվտանգության հովանոց»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համազգային կամ ժողովրդի մի հատվածի խրախճանքի ու իռացիոնալության ժամանակ պետք է ասել դառը ճշմարտություններ, ակնառու իրողություններ, գիտակցելով, որ ենթարկվելու ես տղայական մտածողության թիրախային հարձակումներին:
     Օրինակ, երբ ազգը Քուռ-Արաքսյան միջագետք է երազում, պետք է լինի առնվազն մեկը, ով կգրի, որ դրանով աղետի ես տանում Հայաստանն ու հայ ժողովրդի մի մասին,
     երբ ազգը Ապրիլյան ստուգողական Քառօրյան համարում է հաղթանակ, գոնե մեկը պետք է գրի, որ դա, մեղմ ասած, ճիշտ չէ և բթացնում է քո զգոնությունը, երբ առաջնորդը «Արցախը Հայաստան է ու վերջ» է բղավում, իսկ հրապարակը հալվում է երջանկությունից, մեկը պետք է գրի, որ դիվանագիտությունը երազանք չէ, այլ հնարավորի արվեստ, երբ մեկը Մյունխենյան սկզբունքներ է երկնում Գերմանիայում, պետք է լինի մեկը, ով սթափության կոչ կանի, երբ ազգը հաղթում է 44-օրյա պատերազմում, պետք է լինի մեկը, ով կգրի, որ չէ՛, ժողովուրդ, մենք պարտվում ենք… Այս ցանկը անվերջ է, ինչպես անվերջ են մեր թույլ տված սխալներն ու դրա հետևանքով մեր ժողովրդի կրած տառապանքները: Տեսնում եք, չէ՞, քանի-քանի մեջբերումներ ենք անում մեր նախկին ղեկավարների տեքստերից և ձեռքներս ծնկներիս տալիս, գյուխներս՝ պատերին, որ չլսեցինք ողջախոհության ձայնը:
     Հիմա տեսեք․ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, քանի որ մեր արևմտյան դաշնակիցները դա չեն խրախուսում: Գուցե նաև ասում են՝ նման բան չանեք: Չեն խրախուսում ոչ թե նրա համար, որ ցանկալի են համարում Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում կամ ռուսական 102-րդ բազայի ներկայությունը Հայաստանում, այլ որովհետև նրանք չեն պատրաստվում Հայաստանի գլխին պահել անվտանգության հովանոց: Գուցե մի օր խոստանան, որ կպահեն, բայց այսօր չեն խոստանում: Խոսքը ռուսներին սիրել-չսիրելու մասին չէ:
     Խոսքը դիվանագիտության մասին է, ավելի ճիշտ՝ հնարավորի արվեստի մասին է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *