Ռուսաստանի գլխավոր շքերթն այժմ կախված է Ուկրաինայից․ Զելեսնկի

Ռուսաստանը չաջակցեց Ուկրաինայի առաջարկին՝ «լիակատար հրադադարի» վերաբերյալ, և Ուկրաինան կկրկնի այն․ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեր առաջարկին՝ հրադադարի վերաբերյալ, արձագանքել է միայն նոր հարվածներով, նոր հարձակումներով։ Ռուսաստանը չի դադարեցրել իր որևէ ռազմական գործունեություն»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ կախված այսօրվա և վաղվա իրավիճակից՝ նրանք նույնպես կորոշեն, թե ինչ պատասխան տալ ռուսական կողմին։

«Ռուսաստանը կռվել է այնքան, որ նույնիսկ նրանց գլխավոր շքերթն այժմ կախված է մեզանից։ Եվ սա հստակ ազդանշան է․ մենք պետք է այն ավարտենք»,- հավելել է նա։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ձգտում է արժանապատվորեն ավարտել այս պատերազմը և պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *